շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔԿ-ն պարզում է Արագածոտնի մարզում մահվան ելքով ՃՏՊ-ի հանգամանքները

ՔԿ-ն պարզում է Արագածոտնի մարզում մահվան ելքով ՃՏՊ-ի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 14-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վարորդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: