ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբան

ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբան

Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

«Միջնորդության քննությունը «մակագրվել է» իրավաբանական համայնքում «իշխանության նվիրյալ» մականունով հայտնի, «քաղաքական գործերով քննիչի ցանկացած միջնորդություն հիմնավոր է» կարգախոսով առաջնորդվող, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամ և վերջապես՝ պաշտոնապես ամեացածր վարկանիշ ունեցող դատավոր Մասիս Մելքոնյանին։

Նիստը նշանակվել է հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ ք․Երևան, Գյուլիքևխյան 20»,- գրել է նա։

  • Կիսվել: