երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան

ՔԿ-ն 44-օրյա պատերազմի վարույթով 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան

Քննչական կոմիտեն 44–օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան:

Այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանցավորության վիճակի  վերաբերյալ խորհրդարանական լսումներում: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե 44–օրյա պատերազմի քրեական վարույթն ինչ ընթացքում է: 

Քյարամյանը  տեղեկացրեց, որ իրականում մեկ վարույթ չէ, ամենասկզբից որոշել են տարանջատել սպայական կազմի և շարքային, պայմանագրային անձնակազմի վերաբերյալ վարույթները: 

«Սպայական կազմի վերաբերյալ վարույթները բերեցինք Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Քննությունը 7 ուղղությունով է ընթանում: Բոլոր ուղղություններով արդեն ավարտական  տեսք ունենք: Իմ տեսանկյունից՝ բոլոր ուղղություններով ունենք վերջնական արդյունքներ:  Շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր ենք ուղարկել դատարան»,–ասաց Քննչական կոմիտեի նախագահը:

  • Կիսվել: