չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Քաշքշոց ոստիկանների և զոհվածների ծնողների միջև. Շենգավիթի դատարանի մոտ իրավիճակը լարվել է

Քաշքշոց ոստիկանների և զոհվածների ծնողների միջև. Շենգավիթի դատարանի մոտ իրավիճակը լարվել է

Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ մի պահ իրավիճակը լարվեց, երբ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, փորձեց մտնել դատարանի շենք: Դատարանի մուտքը հսկող ոստիկանը նրան չթույլատրեց, ինչի հետեւանքով քաշքշոց առաջացավ զոհվածների հարազատների, հավաքվածների եւ ոստիկանների միջեւ:

Նշենք, որ դատարանի բակում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, որոնք կանգնած են առաջին շարքում, որպեսզի չթույալտրեն բախում ոստիկանների եւ զոհվածների ծնողների միջեւ:

Հավաքվածները բացականչում են «Ազատություն», «Գայանե», պահանջում են ազատ արձակել զոհված մորը: Դատարանի մոտ է նաև տիկին Գայանեի դուստրը, որին չեն թողնում տեսնել մորը։ 

Նշենք, որ դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված:

Այս պահին դատարանում քննվում է զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիոսյանի ձերբակալման դեմ բողոքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր:

  • Կիսվել: