երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Քասախում 1 անձի մահվան և 2 անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քասախում 1 անձի մահվան և 2 անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզի Քասախ գյուղում մեկ անձի մահվան և երկու անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Դեպքի վայրի զննություն է իրականացվել, այս պահին ակտիվ նախաքննություն է իրականացվում, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, դեպքի հանգամանքները պարզվում են»,–հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 

 

  • Կիսվել: