կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքական որոշումը՝ Հայաստանն ինչ կառավարման ձև կընտրի, սկսվելու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդից. Կարեն Անդրեասյան

Քաղաքական որոշումը՝ Հայաստանն ինչ կառավարման ձև կընտրի, սկսվելու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդից. Կարեն Անդրեասյան

Քաղաքական որոշումը, թե Հայաստանն ինչ կառավարման ձև է ընտրելու, սկսվելու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: 

«Երաշխավորում եմ ձեզ, որ որևէ այլ մարմին հիմա չունի նման քաղաքական որոշում: Առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը: Իհարկե, չենք կարող Կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի փոխարեն կայացնել որոշումներ, բայց, որ այստեղից է սկսվելու՝ ես ձեզ դա երաշխավորում եմ»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ 2023 թվականին է նախատեսվում ամփոփել գործընթացը: 

«Ժամկետներ չեմ կարող խոստանալ, միայն կարող եմ ասել, որ Կառավարության ծրագրում հրապարակված ժամկետները փորք ավելի երկար են, քան ես անձամբ պատկերացնում եմ, որ գործընթացը կարող է տեղի ունենալ»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: