հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացու գլխին բռուցքով հարվածներ հասցնող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Քաղաքացու գլխին բռուցքով հարվածներ հասցնող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը բռուցքով հարվածներ հասցնում նրանցից մեկի գլխին: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել, ոստիկանի նկատմամբ, որը հարվածում էր քաղաքացու գլխին:

Նշենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմադիրները սկսել են անհնազանդության գործողություններ, որոնք կդադարեն 14։00-ին։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ գործողությունները դադարեցնում են, որպեսզի մարդիկ կարողանան գալ 18։00-ին նախատեսված հանրահավաքին։

  • Կիսվել: