կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պրոբացիայի ծառայողները կարող են դիմադրության դեպքում կիրառել ռետինե մահակ և էլեկտրահարող սարք

Պրոբացիայի ծառայողները կարող են դիմադրության դեպքում կիրառել ռետինե մահակ և էլեկտրահարող սարք

Կառավարության այսօրվա նիստում սահմանվեց Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը:

Համապատասխան որոշմամբ առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և Օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա,  ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։

Ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները ձեռք բերելու համար պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել երկու միլիոն ՀՀ դրամ։ 

Նախատեսվում է ձեռք բերել 50 հատ ձեռնաշղթա, 50 հատ ռետինե մահակ, 60 հատ էլեկտրահարող  սարք: Ձեռնաշղթայի միավոր արժեքը կազմում է 12,000 ՀՀ դրամ, ռետինե մահակինը՝ 10,000 ՀՀ դրամ,  էլեկտրահարող  սարքինը՝ 15,000 ՀՀ դրամ:  Ընդհանուր ծախսը կազմելու է 2,000,000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: