ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդուն ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդուն ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդուն ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Հունվարի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 195-ի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով , հաղորդումը ներկայացրել է Արեն Ատոմի Մխիթարյանը»,-նշել են Դատախազությունից։

Նշված հոդվածը սահմանում է՝ Ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ։

Նշենք, որ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը հայտնել էր, որ երկու երիտասարդ Թումոյի այգում ծեծի են ենթարկել իր որդուն:

 

  • Կիսվել: