շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Պոպլավոկում» սպանված Պողոսյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

«Պոպլավոկում» սպանված Պողոսյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 20 տարի առաջ ՛՛Պոպլավոկ՛՛ սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի վերաբացված գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից ՛՛Կուկու՛՛ մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանի պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին: Նա պնդում էր, որ վերջինս այդ գործով կողմնակալ վերաբերմունք ունի։

Այսօրվա նիստի ժամանակ մեղադրող և տուժող կողմերն առարկեցին միջնորդության դեմ, և դավարորը որոշեց մերժել իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Նշենք, որ այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 11-ին։

  • Կիսվել: