հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պոդստավկա անո՞ղ մարդ ես, թե՞ խոսքի տեր. Քոչարյանը՝ երաշխավորություն ներկայացնելու մասին

Պոդստավկա անո՞ղ մարդ ես, թե՞ խոսքի տեր. Քոչարյանը՝ երաշխավորություն ներկայացնելու մասին

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նիստի ընթացքում իր հասցեին հնչեցված մի քանի մեղադրանքների, մասնավորապես՝ թե ինքը կարող է խոչընդոտել քննությանը կամ գնալ երկրից:

Այս առնչությամբ նա ասաց. «Այստեղ բացի հեղինակությունից, որ ունեն երաշխավորները, կավելացնեի, որ ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահն եմ եղել և ամենից մեծ զսպող հանգամանքը հենց այդ հանգամանք է. ինձ՝ Արցախի հերոսի և երկու հայկական հանրապետության նախագահին, երաշխավորում են մարդիկ, և հանկարծ ես մի քայլ կանեմ, որը իմ հեղինակությունը զրոյի կդարձնի»:

Քոչարյանը ցավալի համարեց այն, որ դատախանզերն այդքանը չեն հսկանում, որ ամենից մեծ զսպող հանգամանքը դա է: «Եթե որևէ մեկը երաշխավորություն է ներկայացնում, դու խաչ ես քաշում քո կենսագրության վրա, այն հագնամանքի վրա, որ ինչ-որ ճանապարհ ես անցել, առաջին դեմք ես եղել ու այդ պատճառով դու պետք է կորցնես քո բոլոր ընկերներին, մեկի երեսին դու չես կարող նայել դրանից հետո, ոչ միայն այդ մարդկանց՝ Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան և այլն, միայն նրանց հարցը չէ. առաջին հերթին քո հարցն է, դու, կոպիտ ասած, այդ մարդկանց «պոդստավկա» անող մա՞րդն ես, թե՞ դու այն մարդն ես, որ եթե խոսք ես տալիս, խոսքիդ տերն ես լինում»,- ասաց նա:

Այնուհետև Քոչարյանը դիմեց դատավորին՝ ասելով. «Դուք ինձ պետք է հարցնեիք՝ խոսք եմ տալի՞ս, որ նման երևույթներ չեն լինի, ու եթե ասեմ՝ այո՛, ես Ձեզ խոսք եմ տալիս, հանգիստ կարող եք որոշում կայացնեք վստահ լինելով, որ ես երբեք այդ հրապարակային տված խոսքը չեմ խախտի: Ինձ համա ցավալի է, որ ոչ Դուք, ոչ դատախազները չեն ուզում դա հասկանալ և ընդունել»:

 

 

  • Կիսվել: