երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
«Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել․ Փաստաբան

«Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել․ Փաստաբան

«Piazza Grande» բիզնես կենտրոնում իրականացված խուզարկության ընթացքում քննության համար էական ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Հակոբ Կյուրեղյանը։

Նա հայտնել է, որ գրասենյակը կնքվել է՝ դա որակելով որպես սեփականության իրավունքի սահմանափակում։

«Առանց որևէ իրավական հիմք նշելու՝ սահմանափակվել են սեփականության իրավունքները։ Քննիչը փաստացի արգելում է մուտքը որոշակի գոտի, մինչդեռ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշման առկայության դեպքում», — հիշեցրել է փաստաբանը։

Նշենք, որ «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնում է գտնվում նաև երգչուհի Սիրուշոյի «Պռոգոմեշ» ընկերության գրասենյակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: 

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

  • Կիսվել: