երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պետության վրա սա շատ լուրջ բեռ է. Խաչատրյանը՝ պաշտոնաթող վարչապետերին ու նախագահներին 7 և 10 տարի հետո այլևս թիկնազոր չտրամադրելու մասին

Պետության վրա սա շատ լուրջ բեռ է. Խաչատրյանը՝ պաշտոնաթող վարչապետերին ու նախագահներին 7 և 10 տարի հետո այլևս թիկնազոր չտրամադրելու մասին

Ընդհանրապես, անվտանգային համակարգում իրականացվում են շրջադարձային բարեփոխումներ,այս նախագիծն այդ բաղադրիչների մասն է կազմում։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին՝ ասաց  ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ ԱԱԾ-ից հանում են այն ծառայությունները, որոնք ԱԱԾ-ի բուն գործառույթների մեջ չեն մտնում. «Դրանով նախ թեթևացնում են ԱԱԾ-ի բեռը, բոլորիս հայտնի է, որ այդ ծառայությունը գերծանրաբեռնված է, և երկրորդ նաև կարևորում ենք պետական պահպանության ծառայության դերը, և առանձին ստատուս տալով ապահովում ենք նաև այս ծառայության զարգացումը: Այս պահի դրությամբ էլ այդ ծառայության նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նույն լիազորություններն ունի գրեթե, ինչ-որ կլինի բարեփոխումներից հետո»:

Խոսելով պաշտոնաթող վարչապետերին ու նախագահներին 7 և 10 տարի հետո այլևս թիկնազոր չտրամադրելու մասին՝ Խաչատրյանն ասաց. «Պաշտոնաթող նախագահներին որոշակի ժամանակից հետո թիկնազորի չտրամադրումը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ վերանում է այն անհրաժեշտությունը, որով պետք է թիկնազոր տրամադրվի, երկրորդը՝ պետության վրա սա շատ լուրջ բեռ է՝ տրանսպորտային միջոց, թիկնապահներ, նրանց վարձատրություն և շատ այլ հարցեր»:

  • Կիսվել: