ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ․ Իոաննիսյան

Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ․ Իոաննիսյան

Օրերս հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվեց ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին վարչության պետ Խաչիկ Ղազարյանը, ով պարզվում է, պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել՝ կեղծ գործուղումների գնալու միջոցով (հղումը` մեկնաբանությունում): Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը․

«Մասնավորապես, տարիներ շարունակ, գործուղումը ձևակերպում էին, օրապահիկն ու գիշերակացը ստանում, բայց ոչ մի գործուղման էլ չէին գնում:

Ու այդպես հարյուրավոր օրերի գործուղումներ: Խաչիկ Ղազարյանը, հետո, ստիպված է եղել քրեական գործի սահմաններում վերականգնել պետությանը հասցված 5,8 միլիոն դրամի վնասը: Բայց դատվելու փոխարեն, Խաչիկ Ղազարյանը, նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ (դատավոր էլ չէ՝ միանգամից նախագահ): Ու հետո էլ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ինչու՞ է կոռուպցիայի համաթիվը վատթարանում ու ինչու՞ են միջազգային գործընկերները հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ձեռքերը լվանում»:

  • Կիսվել: