կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պեմզաշենում մորը և 2 երեխաներին սպանելու գործով մեղադրյալները ևս 3 ամիս կմնան կալանքի տակ

Պեմզաշենում մորը և 2 երեխաներին սպանելու գործով մեղադրյալները ևս 3 ամիս կմնան կալանքի տակ

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով դատական նիստը հետաձգվեց` Վրույր և Արկադի Բարսեղյանները կշարունակեն մնալ կալանավորված։
 
«Որոշում է կայացվել մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետները երկարաձգել 3 ամիս ժամկետով` մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը։ Միջնորդությունը ներկայացրել է հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը»,– նշեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
 
Դատարանը մերժեց Արկադի Բարսեղյանի և Վրույր Բարսեղյանի պաշտպաններ Էդուարդ Աղաջանյանի ու Գայանե Լյուդվիկյանի ներկայացրած միջնորդությունները` իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։
Որոշումը դատավարության մասնակիցներին կտրամադրվի 3 օրվա ընթացքում։
 
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։

  • Կիսվել: