ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է, գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Այդ մասին «Լուրերին» հայտնել են ՀՀ դատախազությունից:

Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ից հայտնել էին, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս 2 երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

  • Կիսվել: