ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ կարձակվի:

Որոշումը հրապարակել է Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի բողոքը:

Տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել մյուս ամբաստանյալներին, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։

Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը մեղադրյալ են ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

  • Կիսվել: