շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատգամավորներին ասում են՝ պետական գաղտնիքին ծանոթանալու համար պետք է ստուգվես՝ շիզոֆրենիկ ես, թե՝ ոչ. Արծվիկ Մինասյան

Պատգամավորներին ասում են՝ պետական գաղտնիքին ծանոթանալու համար պետք է ստուգվես՝ շիզոֆրենիկ ես, թե՝ ոչ. Արծվիկ Մինասյան

Պետական գաղտնիքի վերաբերյալ իրավակարգավորումները կարևոր են, հատկապես այն իրավիճակում, որում մենք ենք հայտնվել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հաճախ ենք հանդիպում հրապարակումներ առերևույթ դավաճանության մասին, ի վերջո այս ամենի մեծ մասը պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունների խախտումներ են։ Սակայն պետք է հասկանալ՝ արդյոք այս օրենադրական նախագիծը  ունի բավարար հստակություն և անվտանգային տեսակետից ուղղվածություն, որ ապահովի այդ ամենը։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի։

«Կարող է լինել իրավիճակ, որ պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է որակվել որպես պետական գաղտնիք։ Այսպիսի անորոշության պայմաններում  անհնար է պատկերացնլ, թե ի վերջո՝ որն է այն տեղեկությունների ծավալը, որը մինչև խորքը կարող է գնահատվել որպես պետական գաղտնիք: Որպես պատգամավոր էլ եմ հիմա դիմում ձեզ, պատգամավորը առաջնային մանդատով օժտված անձ է, ընտրում է  երկրի վարչապետ, նախագահ, այս անձանց օրենքի ուժով տրվում է պետական գաղտնիքի իրավունք, պատգամավորին ասում են՝ պետք է գաս, թույլտվության ռեժիմով անցնես, ստուգվես՝ առողջապահական տեսակետից շիզոֆրենիա ունես, թե՝ ոչ, բա այդ անձիք ստուգվո՞ւմ են։ Ի դեպ, շատ պատգամավորների մասով վերապահումներ ունեմ, պաշտոնապես դիմել եմ ԱԱԾ-ին, ստացել եմ պատասխան. ոչ մեկի պետական գաղտնիքի տրամադրման թույլտվությունը դադարեցված չի եղել»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ այս հարցերը պետք է մանրամասնորեն քննարկել ։

  • Կիսվել: