երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փաստաբանը ներկայացրել է, թե ոստիկանության ծառայողը ինչ է պարտավոր անել ու ինչ չանել

Փաստաբանը ներկայացրել է, թե ոստիկանության ծառայողը ինչ է պարտավոր անել ու ինչ չանել

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ներկայացրել է ոստիկանության ծառայողը պարտավորությունները:

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Ոստիկանության ծառայողը պարտավոր է

1․ անցնել հատուկ պատրաստություն՝ սովորելով բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ`  հատուկ միջոցների գործադրումը սահմանափակելու նպատակով,

2․ հատուկ միջոցներ (նաև լուսաձայնային սարքեր) կիրառել միայն ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ, երբ իր պարտականությունների կատարումն այլ միջոցներով ապահովել հնարավոր չէ,

3․ ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի

4․ Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի)։

Երեկ Բաղրամյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանության ծառայողները վարեցին հմուտ բանակցություններ, լուսաձայնային սարքերը կիրառեցին բացառիկ դեպքերում, ձգտեցին, որ անձանց պատճառվող վնասը հասցվի  նվազագույնի և այդ միջոցները չկիրառեցին հղիների, անչափահասների և հաշմանդամություն ունեցող անձանց դեմ»։

  • Կիսվել: