շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաստաբանները Դավիթ Հարությունյանի վարույթի խախտումների մասով դիմել են ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու համար

Փաստաբանները Դավիթ Հարությունյանի վարույթի խախտումների մասով դիմել են ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու համար

Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող «կարգապահական» վարույթի ընթացքում ԲԴԽ կողմից թույլ տրվող խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել տվյալ վարույթով միջանկյալ միջոց կիրառելու` Դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու մասին դիմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը:

«ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան գրություն, ներկայումս Բարձր Դատարանի հետ գտնվում ենք ակտիվ գրագրության փուլում:

Դիմումի հնարավոր բավարարումը կհանգեցնի ԲԴԽ կազմից կողմնակալ դատավորների հեռացմանը, դռնփակ ռեժիմով քննության վերացում և այլն:

Նշեմ նաև, որ ներկայումս Դատավոր Հարությունյանի վարույթով քննությունն իրականացվում է առանց իր փաստաբանների, ովքեր մասնակցելով փաստաբանական գործադուլին խնդրել են նշանակված նիստը հետաձգել: ԲԴԽ կողմից փաստաբանների այս խնդրանքը մերժվել է` ի խախտում ՄԻԵԴ 6-րդ հոդվածի:

Առավել մանրամասներ կներկայացվեն` ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցման ավարտի արդյունքներով»,- գրել է նա:

  • Կիսվել: