երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում. Տարոն Սիմոնյան

Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում. Տարոն Սիմոնյան

Միշտ էլ փաստաբանի աշխատանքն իր մեջ վտանգներ պարունակում է, քանի որ շատ դեպքերում շահերը հակադրվում են գործող իշխանությունների հետ։ Այս մասին այսօր դեպի Եմ գրասենյակ փաստաբանների երթի սկզբում լրագրողների հետ զրուցյում նշեց փաստաբան Տարոն Սիմոնյանը:

«Փաստաբանի աշխատանքը ենթադրում է որոշակի ռիսկերից ապահովագրում, դրա համար գոյություն ունի Փաստաբանների պալատը, որն իր հնարավարությունների շրջանակում փոձում է  պաշտպանել փաստաբաններին՝ նրանց միայնակ չթողնելով պետական մարմինների հետ, քանի որ փաստաբանները միայնակ չեն կարող պաշտպանել իրենց շահերը»,-ասաց նա։

Սիմոնյանի խոսքով, իրավապահ համակարգում փաստաբանների հետ կոնֆլիկտներ եղել են նաև նախկին իշխանության օրոք, բայց իր հիշած ծեծի երկու դեպքերն էլ տեղի են ունեցել գործող իշխանության օրոք։

«Փոխարեն մենք օր օրի զարգանանք, ամեն հաջորդ քայլի ժամանակ ավելի շատ երաշխավորենք քաղաքացիների ու նրանց շահերը պաշտպանող փաստաբանների իրավունքները, հակառակն է լինում։ Նման քայլերով մենք թռիչքաձև հետընթաց ենք ապրում։ Սա նշանակում է, որ սխալներ կան, բոլոր մտահոգ մարդիկ, այդ թվում պետական ապարատում աշխատող օրինապահ մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ գոնե փաստաբանների իրավունքները չոտնահարվեն։ Եթե ոստնահարված է փաստաբանի իրավունքը, ինքը չի կարողանալու պաշտպանել իր վստահորդի իրավունքները»,-ասաց նա։

Խոսելով փաստաբանի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում ԵՄ ներկայացուցչության արձագանքնի բացակայության պատճառների մասին՝ Տարոն Սիմոնյանը ենթադրեց՝ գուցե սպասում են, որ գործի բոլոր փաստական հանգամանքները պարզվեն, նոր հայտարարություններով հանդես գան։

«Մեր ակցիայի նպատակն այն է, որ կարողանանք օբյակետիվ իրականությունը ցույց տալ մեր տեսանկյունից, որպեսզի միջազգային կառույցներն իրենց ընկալումը ճիշտ ձևավորեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։

Առաջին իրազեկման ակցիան այսօրվա երթն է, որի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։

 

  • Կիսվել: