ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաստաբանների կոչը ՀՔԾ-ին. Արամ Վարդևանյան

Փաստաբանների կոչը ՀՔԾ-ին. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում իր և պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի անունից ՛՛Փաստաբանների կոչը ՀՔԾ-ին՛՛ վերտառությամբ հրապարակում է արել:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրերա կազմում ու դա դրվումա քրեական գործ հարուցելու հիմքում: Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին:

Կոչ ենք անում անհապաղ զննության ենթարկել 168.am կայքում առկա ամբողջական տեսանյութը Պրոֆեսորի մասնակցությամբ և հրապարակավ արձանագրել, որ հիմնավոր կասկած չի կարող լինել «ում ուզում եք ընտրեք կամ մի ընտրեք» «պատասխանատու ասում եմ ռեպրեսիաներ չեն լինելու» հայտարարության պայմաններում, որը «Բաղրամյան 26»-երը մոնտաժել էին:

Ի վերջո ԿՈՉ ԵՆՔ անում անհապաղ վերացնել Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը և վերադառնալ իրավական դաշտ՛՛:

Հիշեցնենք, որ Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է:

ՀՀ գլխավոր դատախազությունը, արձագանքելով նրա փաստաբանի պնդումներին առ այն, որ  Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛Հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի՛՛:

Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանը երեկ կալանավորվել է, դրանից առաջ նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Նշենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։

Այնուհետև Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Դրան հետևեց ՀՔԾ-ի կոչը Արմեն Չարչյանի պաշտպանության կողմին՝ դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից:

 

  • Կիսվել: