ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փաստ». Ինչպիսի՞ն են դատավորների վարկանիշները

«Փաստ». Ինչպիսի՞ն են դատավորների վարկանիշները

«Փաստ» թերթը գրում է. «Դատական համակարգն անընդհատ դառնում է տարբեր քննարկումների առարկա: Մի շարք դատավորների հետ կապված՝ պարբերաբար տարբեր պատմություններ են ի հայտ գալիս: Հետաքրքիր է, թե ինչպիսին է դատավորների վարկանիշը: Յուրաքանչյուր դատավորի վարկանիշը HelpCourt համակարգով ձեւավորվում է փաստաբանների կողմից նրան գնահատելու միջոցով: Վարկանիշի ձեւավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանական պալատի անդամները:

Երեկվա դրությամբ ամենաբարձր վարկանիշն ուներ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում նկատմամբ, ի դեպ, արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել:

Նա ունի 56 վարկանիշային միավոր: Երկրորդ տեղում Դավիթ Հարությունյանն է՝ 52 միավորով, երրորդը՝ Դավիթ Բալայանը՝ 49 միավորով: Լավագույն հնգյակում են Վազգեն Ռշտունին (47) եւ Սերգեյ Մարաբյանը (44):

Այս ցուցակում վատագույն ցուցանիշն ունի եւ վերջին հորիզոնականում է դատավոր Արմեն Դանիելյանը՝ -17 միավոր: Նախավերջին տեղում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է՝ -15 միավորով: Վատագույն վարկանիշ ունեցողների եռյակը եզրափակում է Աննա Դանիբեկյանը՝ -7 միավոր: Բացասական միավորներ (-1) ունեն նաեւ Ռուբեն Վարդազարյանը, Արթուր Պողոսյանը, Սամվել Օհանյանը եւ Երվանդ Խունդկարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: