կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պաշտպանը Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել

Պաշտպանը Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը  միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը նշեց, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով:

Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:

  • Կիսվել: