երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվությունը մերժելու դատարանի որոշումը բողոքարկվել է

Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվությունը մերժելու դատարանի որոշումը բողոքարկվել է

Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվությունը մերժելու դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մամուլում շարունակվում են տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ես հրաժարվել եմ Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել, որոնք իրականությանն առհասարակ չեն համապատասխանում։ 

Մի փոքր պարզաբանում մտցնեմ.

Նախ օրենքի ուժով պաշտպանն իրավունք չունի հրաժարվել իր պաշտպանի շահերի պաշտպանությունից: Բացի այդ,  ես դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ հնարավոր չեմ համարում Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել բացառապես դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատավարությանն, ինչը նշանակում է, որ թե «Սիլվայի» և թե կարճված «մարտի 1» գործով վերադաս ատյաններում շարունակում եմ պաշտպանել Արմեն Գևորգյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Ի դեպ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին կայացրած դատական ակտն իմ կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։

Խնդրում եմ լրագրող գործընկերներին նյութ գրելիս ճիշտ ձևակերպումներ տալ»։

  • Կիսվել: