երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, դատարանը կարող էր կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ. Գևորգյան

Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, դատարանը կարող էր կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ. Գևորգյան

Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր կապվեր ինձ հետ։ Այս մասին ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ արձագանքելով իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: 

«Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ, քանի որ իմ բացակայությունը համարում է անհարգելի: Այդ պարագայում, հարգելով դատարանին, երևի այդ հնարավորությունը կունենայի գնալ»,- ասաց Գևորգյանը:

Այսօր կայացած նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի  նրա բացակայության հետ կապված հարցերից: 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:  

  • Կիսվել: