չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոր առաջարկով պաշտոնաթող վարչապետը ևս կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից

Նոր առաջարկով պաշտոնաթող վարչապետը ևս կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հարցի զեկուցող ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ փոփոխություններով դրույթ է սահմանվելու, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

Նա տղեկացրեց, որ օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել պաշտոնաթող վարչապետը։

Նշենք, որ գործող օրենքով՝  հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

  • Կիսվել: