հինգշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2021
«Փաշինյանին պետք է սպանել, նրան և ընտանիքին՝ հրապարակում վառել». 129 դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

«Փաշինյանին պետք է սպանել, նրան և ընտանիքին՝ հրապարակում վառել». 129 դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին արտահայտություններ արած քաղաքացիները շարունակում են հայտնվել մեղադրյալի աթոռին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 226.2 երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝պատժվում են ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  • Կիսվել: