շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարզվում են Սուրենավանի դաշտամիջյան ճանապարհահատվածում տեղի ունեցած պատահարի պատճառները

Պարզվում են Սուրենավանի դաշտամիջյան ճանապարհահատվածում տեղի ունեցած պատահարի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Սուրենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհի հատվածում տեղի ունեցած պատահարի փաստի առթիվ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022 թ. փետրվարի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղի 27-ամյա բնակիչը, կորցնելով իր կողմից վարած «Բելառուս» մակնիշի տրակտորի կառավարումը, դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր ընկղմվել հարակից ջրատարի մեջ, ինչի հետևանքով մահացել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

  • Կիսվել: