ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինծառայողին մահացու հրազենային վիրավորում է հասցվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՔԿ

Զինծառայողին մահացու հրազենային վիրավորում է հասցվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի  մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: