հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պարետի նոր որոշումը՝ փաստաբանների վերաբերյալ

Պարետի նոր որոշումը՝ փաստաբանների վերաբերյալ

Պարետի 24.03.2020թ. սահմանափակվել էին տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ որոշ բացառություններով: Բացառությունների մեջ ներառված չէր փաստաբանական գործունեությունը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Նշված որոշման համաձայն, փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ:

 

  • Կիսվել: