կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

2025 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

– ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն

– ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Պալատից հայտնում են, որ ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան: Քվեարկության արդյունքում Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Սիմոն Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1383 փաստաբան՝ քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98%-ը:

Միաժամանակ Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ: Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին կողմ է քվեարկել 1354 փաստաբան:


  • Կիսվել: