հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարեկները տուգանային են տարել Լոռու մարզպետի հոր, Վանաձորի նախկին քաղաքապետի մեքենաները

Պարեկները տուգանային են տարել Լոռու մարզպետի հոր, Վանաձորի նախկին քաղաքապետի մեքենաները

Պարեկների համար անպատժելիներ ու արտոնյալներ չկան։

Ինչպես գրել է «Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը, Լոռու մարզում պարեկային ծառայության մեկ շաբաթ աշխատելու ընթացքում տուգանվել են`

1. Լոռու ներկայիս մարզպետի հայրը (մեքենան տուգանային տանելով),

2. Սպիտակի ներկայիս քաղաքապետը (մեքենան տուգանային տանելով),

3. Վանաձորի նախկին քաղաքապետը,

4. Վանաձորի ամենահայտնի քրեական հեղինակության որդին։

«Հ.Գ. Լոռիում որոշ դիմադրող քրեական հեղինակություններ երկար կհիշեն արցունքաբեր գազի ազդեցությունը», - գրել է նա:

  • Կիսվել: