կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պարեկները «Toyota»-ում ոսկեջրած ատրճանակ են հայտնաբերել. կասկածյալը ձերբակալվել է

Պարեկները «Toyota»-ում ոսկեջրած ատրճանակ են հայտնաբերել. կասկածյալը ձերբակալվել է

Օգոստոսի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գումարտակի կրտսեր պարեկի մոտ կասկած է առաջացրել, ինչի համար էլ այն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Արդեն տեղում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ լցված հաշիշի յուղ թմրամիջոցին նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը 12.68 գրամ և մեկ հատ «BROWNING S.A. FABRIQUE NATIONALE HERSTAL» տեսակի և մոդելի 9.19 մմ տրամաչափի մարտական ատրճանակորի փամփշտատուփի մեջ առկա է եղել 12 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: