կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պարեկները կանխեցին մեքենայից կատարվող գողությունը. արդեն պոկել էր հայելին, բայց արդեն ուշ էր

Պարեկները կանխեցին մեքենայից կատարվող գողությունը. արդեն պոկել էր հայելին, բայց արդեն ուշ էր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 28-ին Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս ժամը 21.40-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ դիմել է փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները նրան հետապնդել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողանալու նպատակով պոկել էր Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «ՎԱԶ-2107»-ի կողային հայելին, սակայն պարեկներին նկատելով՝ գողոնը գցել և փորձել էր փախուստի դիմել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը նույն օրը փորձել էր գողություն կատարել նաև Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

  • Կիսվել: