շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պարեկները հետապնդել են մեքենա, որում թալանված գազաբալոններ են եղել․ պարեկներից մեկը վիրավոր է

Պարեկները հետապնդել են մեքենա, որում թալանված գազաբալոններ են եղել․ պարեկներից մեկը վիրավոր է

Ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական ավտոմեքենա թալանողին են հայտնաբերել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 04։40-ի սահմանում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում Բագրևանդի փողոցում նկատել են Opel մակնիշի ավտոմեքենան, ով պարեկներին տեսնելով, դիմել է փախուստի։ 

Պարեկները հետապնդել են նրան, որից հետո վարորդը ավտոմեքենան թողնելով ամայի վայրում, դիմել է փախուստի։ Պարեկները հետապնդել ու կարողացել են բռնել նրան, որից հետո բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Նրա ավտոմեքենայում հայնաբերվել է 3 հատ ավտոմեքենայի գազաբալոն։ Նա հայտնել է, որ դրանք նույն օրը գողացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում կայանված տարբեր ավտոմեքենաներից։

Գողություն կատարողը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գ․-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը հայտնում է, որ Մեսրոպ Գ․-ին հետապնդելիս ոտքի մասում վնասվածք է ստացել պարեկը, ով տեղափոխվել է  հիվանդանոց։ Նույն օրը՝ ժամեր անց, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 46 ամյա Գագիկ Ղ․-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնն ու էկեկտրական մարտկոցը։ 

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 40-ամյա Ալեքսան Տ․-ն, և հայտնել, որ նույն օրը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնն ու էլեկտրական մարտկոցը։ 

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Մոլդովական փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Դ․-ն և հայտնել, որ նույն օրը գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ 

Կան կասկածներ, որ պարեկների կողմից հետապնդված ու վնասազերված գողը հենց այս ավտոմեքենաների գազաբալոններն է գողացել։  

  • Կիսվել: