շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարեկային ծառայողները ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Պարեկային ծառայողները ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Factor.am-ի տեղեկություններով ձերբակալվել են պարեկային ծառայողներ՝ քաղաքացիներից կաշառք վերցնելու կասկածանքով: Գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում է: Կառույցից Factor.am-ի տեղեկությունները չհերքեցին՝ նշելով, որ մանրամասները կհաղորդեն առաջիկայում:

Պարեկային ծառայողներից մեկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Factor.am-ին փոխանցեցին, որ սա զուտ կադրային փոփոխություն է, սակայն մեր հավաստի աղբյուրները նշում են, որ այս պաշտոնանկությունն ուղիղ կապ ունի պարեկային ծառայողների կաշառք վերցնելու դեպքի հետ:

Ի դեպ, ոստիկանությունը կաշառք վերցնելու տեղեկությունը ևս չէր հերքել: Մեզ նախ փոխանցեցին, որ կճշտեն տեղեկությունը և պարզաբանում կներկայացնեն, իսկ ավելի ուշ խնդրեցին, որ գրավոր հարցում ուղարկենք:


  • Կիսվել: