չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ. Փաշինյան

Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ. Փաշինյան

Հայաստանի անկախության տարիներին ՀՀ ոստիկանությունը երբեք միանվագ այդպիսի ներդրում չի ունեցել: Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, 6 մլրդ դրամը՝ ԱՄՆ-ից, և 3 մլրդ դրամը՝ ԵՄ-ի կողմից։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
«Ուզում եմ արձանագրեմ, որ պարեկային ոստիկանության ձևավորման ընթացքում մեզ շատ կարևոր աջակցություն են ցույց տվել նաև ՌԴ մեր գործընկերները, որոնք Սևանում ջրային [պարեկային] ծառայության համար նվիրաբերել են երկու մոտորանավակ»,- ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: