շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունիսի 3-ին, ժամը 02.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնից Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.50-ին մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փարաքար գյուղի 22-ամյա բնակիչ: Հայտնում են ոստիկանությունից:

Ահազանգով մեկնած Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում: Ժամը 23.30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 21-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 22-ամյա համագյուղացուն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 03.00-ին 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: