հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է օկուպացվի Գազան. Գերմանիայի ԱԳՆ

Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է օկուպացվի Գազան. Գերմանիայի ԱԳՆ

Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Ըստ Բերբոքի՝ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:

՛՛Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։

Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։

Երրորդ, որ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։

Սա նշանակում է, չորրորդ, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։

Դա նշանակում է, հինգերորդ, որ չպետք է լինի ոչ մի լուծում ՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու

Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ՛՛,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: