ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանությունը կրկին ազատությունից զրկեց Վահագն Չախալյանին. Մելիքյան

Ոստիկանությունը կրկին ազատությունից զրկեց Վահագն Չախալյանին. Մելիքյան

Րոպեներ առաջ Ոստիկանությունը ավանդույթի ուժով կրկին ազատությունից զրկեց Վահագն Չախալյանին (հավանաբար՝ կրկին վարչական ձերբակալությամբ) Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի դիմացից։ 24 ժամվա ընթացքում՝ արդեն երրորդ անգամ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել էր Վահանգն Չախալյանը: Իսկ երեկ՝ մայիսի 13-ին, նախաձեռնության մի քանի անդամներ՝ Վահագն Չախալյանը, Արթուր Արամյանը, Արամ Խանզադյանը և Աշոտ Աբրահամյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ 

Ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության 3 անդամներն այսօր ազատ արձակվեցին։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային:

 

  • Կիսվել: