երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ոստիկանությունում կանանց ներգրավվածության թեման Արագածոտնի մարզում քննարկվել է երիտասարդների հետ

Ոստիկանությունում կանանց ներգրավվածության թեման Արագածոտնի մարզում քննարկվել է երիտասարդների հետ

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում՝ ԿԳՄՍ նախարարության բյուջետային ծրագրով ստեղծված ԱլտերաԼաբ երիտասարդական կենտրոնում, տեղի է ունեցել «Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում» թեմայով հանրային քննարկում, որին մասնակցել են ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկայացվել են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունները, խնդիրներն ու մարտահրավերները:

Անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը կարևորել է հասարակության համար հնարավորինս բաց լինելու տեսակյունից ներառականության, հասարակական կարծիքը որպես չափորոշիչ ունենալու սկզբունքը:

Իրավական համակարգում կանանց ներգրավվածությանն է անդրադարձել Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը՝ նշելով, որ կանայք աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում: Մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

  • Կիսվել: