ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները ԱՄՆ-ից ուղարկված առաքանիում հաշիշի յուղ են հայտնաբերել

Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները ԱՄՆ-ից ուղարկված առաքանիում հաշիշի յուղ են հայտնաբերել

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։

Հայտնաբերվել է հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: