երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի, Բաղրամյանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, իսկ Վաղարշապատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Իջևանի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Եղեգնաձորում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Հրազդանի և Անիի բաժիններում։

Հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Ամասիայի բաժնում։ Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանության Նաիրիի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մալաթիայի բաժնում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Բազումի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: