չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. նա կալանավորվել է

Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. նա կալանավորվել է

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները տեղեկություն  ստացան, որ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը Երևանի Ամիրյան փողոցում է։ Նա, ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, րոպեներ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։

Հիշեցնենք, որ 31-ամյա տղամարդը զանգել էր Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքացիների և, ներկայանալով ժամկետային զինծառայողի հարազատ, գումար էր խնդրել՝ խոստանալով կարճ ժամանակում վերադարձնել։ Այնուհետև, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, տիրացել էր գումարներին։

31-ամյա տղամարդը կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

  • Կիսվել: