երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոստիկանները բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին

Ոստիկանները բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին մի խումբ մարդիկ հավաքվել են ԱԺ-ի դիմաց և պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք, իրենց խոսքով, ՛՛սենյակներում մարդկանց են ծեծել՛՛:

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին ասաց՝ ՛՛Նիկոլի ստրուկներ՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ 

Նա վստահեցել է, որ ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

 

  • Կիսվել: