հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդ էր մահացել։

Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։ Միջոցառումները շարունակվում են կասկածյալին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: