շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները բացահայտել են հիդրոէլեկտրակայանից կատարված գողությունը. տարել էր ջրի ծավալը չափող սարքը եւ թաքցրել տանը

Ոստիկանները բացահայտել են հիդրոէլեկտրակայանից կատարված գողությունը. տարել էր ջրի ծավալը չափող սարքը եւ թաքցրել տանը

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Քարագլուխ գյուղի 48-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ նոյեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրով անցնող հիդրոէլեկտրակայանի խողովակաշարից տարել են ջրի ծավալը չափող սարք։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը։ Շատին գյուղի 61-ամյա մի բնակիչ էր։ Նա հրավիրվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու հայտնեց, որ գողությունն ինքն է արել, իսկ գողոնը թաքցրել է իր առանձնատանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: