երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանների մահվան պատճառ ավտովթարի մեղավորը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

Ոստիկանների մահվան պատճառ ավտովթարի մեղավորը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սարգիս Վարդանյանի  պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ բողոքարկման մասին խոսել չի կարող, քանի որ այսօր է որոշումը հրապարակվել:

Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով(ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

  • Կիսվել: