ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիականության գործողությունները իրականացվում են երկու փուլով․ փոխոստիկանապետ

Ոստիականության գործողությունները իրականացվում են երկու փուլով․ փոխոստիկանապետ

Արտակարգ դրության պայմաններում ոստիկանության գործողությունները կատարվել են 2 փուլով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպամնն ասաց փոխոստիականապետ Հայկ Մհրյան։

«Փետրվարի 23-ից մեկնարկած առաջին փուլով իրականացնում էինք Իրանից բեռնատար մեքենաների ուղեկցումը ՀՀ տարբեր տարածքներ։  Ուղեկցումները կատարվում էին խմբերով, նշված վայրից նշված վայր։ Այսինքն ՝ սահմանից դեպի տերմինալ»,- ասաց նա և հավելեց, որ ընդհանուր առմամբ այդ ժամանակահատվածում իրականացրել են 459 տրանսպորտային միջոցի 98 ուղեկցում։

Բացի այդ, ըստ փոխոստիկանապետի, իրականացվել են նաև հնարավոր վարակակաիր հանդիսացող անձանց մեկուսացումը՝ առողջապահության նախարարության անձնակազմի հետ համատեղ։ Մեկուսացումներն իրականացվել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա նաև շեշտեց, որ մեկուսացումն իրականացվել է կայուն պահակակետերի միջոցով։

Ինչ վերաբերվում է գործողությունների երկերոդ փուլին, ապա այն սկսվեց Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելուց հետո։  «Կայուն պահակակետերի հսկողության տակ եղած  տարածքների ցանկը ավելացավ ևս 10-ով, իսկ գործառույթներն իրականացվում են 24 ժամյա ռեժիմով»,-ընդգծեց փոխոտիկանապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ իրականացնում են ինքնամեկուսացած քաղաքացիների հսկողությունը հեռախոսազաագերով։  «Երևանում և մարզերում մեկուսացած քաղաքացիների մասին տեղեկությունները ստանում ենք առողջապահության նախարարությունից, և 4 ժամը մեկ կապվում նրանց հետ։ Գանգատների առկայության դեպքում, տվյալները փոխանցում ենք նախարարություն»,- ասաց բանախոսը։

Էջմիածնի մեկուսացման մասին էլ հայտնեց, որ  հսկողությունը կատարվել է 28  պահակակետով։  3-ը հսկիչ-անցագրային կետեր էին, իսկ 25-ը՝ կայուն պահակակետեր էին, ոտեղ անցուդարձը արգելված էր։ Ջերմող քաղաքացիներին բժշկի ցուցումով վերադառնում էին տուն՝ մեկուսացման։

  • Կիսվել: